Վերադառնալ ծրագրեր

UWC դրամաշնորհները

UWC համակարգը տարբեր երկների ուսանողներին է ներկայացնում իր տեսակի մեջ եզակի կրթություն, որը միտված է բարեփոխելու անհատին և նրանից ակնկալելու առավելագույն ինքնանվիրում: UWC շարժման կարևորագույն նպատակներից մեկը նպաստելն է, որ տարբեր երկրների երիտասարդները ցանկություն ունենան փոխհամաձայնեցված աշխատել հանուն համայն մարդկության խաղաղ ու կայուն ապագայի:

Ծրագրի մասին

Ամեն տարի UWC դպրոցներում ու քոլեջներում ամբողջ աշխարհում միաժամանակ ուսումնառություն են ստանում 9 000 ուսանող, ընդ որում՝ UWC յուրաքանչյուր քոլեջին տրամադրվում են  համապատասխան թվով տեղեր՝ այս կամ այն երկրի ներկայացուցիչների համար: Ֆինասնական աջակցությունը ցուցաբերվում է մինչբուհական պատրաստվածության IB Diploma (միջազգային բակալավրիատ) ծրագրի նախընտրական փուլն անցած շնորհալի պատանիներին այն դեպքում, եթե նրանց ընտանիքներն ի վիճակի չեն ամբողջությամբ կամ մասնակի վճարել կրթությունը UWC դպրոցներում ու քոլեջներում: Ամբողջական կամ մասնակի կրթաթոշակների համար նախատեսված տեղերի բաշխմամբ զբաղվում են UWC ազգային կոմիտեները: Ներկա պահին ողջ աշխարհում UWC շրջանակներում գործում են ավելի քան 150 ազգային կոմիտեներ: Ազգային կոմիտեների կազմում UWC դպրոցների շրջանավարտներ և ուսուցիչներ, UWC միջազգային գրասենյակի ներկայացուցիչներ, կրթության հարցերով զբաղվող մասնագետներ, ինչպես նաև՝ հասարակական գործիչներ: Նրանք աշխարհով մեկ տարածում են UWC գաղափարներն ու արժեքները, ոգևորում են տաղանդավոր ու սոցիալական ակտիվություն դրսևորած պատանիներին՝ ընդունվել UWC դպրոցներ ու քոլեջներ, ինչպես նաև՝ զբաղվում թեկնածուների ընտրությամբ: Ազգային կոմիտեները միաժամանակ նաև UWC դպրոցների ու քոլեջների շրջանավարտներին համախմբող և նրանց գործունեությունն արդեն սեփական երկրներում կազմակերպող կենտրոն են: 

United World Colleges շարժումը

United World Colleges (UWC) շարժումը կրթությունը դարձնում է մի ուժ, որը միավորում է մարդկանց, ազգություններն ու մշակույթները՝ հանուն խաղաղության ու կայուն ապագայի: UWC դպրոցներում ու քոլեջներում համատեղ կրթություն են ստանում տարբեր երկրների ու ազգությունների, դավանանքի ու սոցիալական խմբերի ներկայացուցիչներ: UWC-ի կրթական եզակի մոդելը մեծ տեղ է հատկացնում փորձի միջոցով ձեռք բերված կրթությանը, որը հնարավորություն կտա երիտասարդներին ապագայում ակտիվ դերակատարություն ունենալ հասարակական կյանքում: 
UWC շարժումը ձևավորվել է 1962 թվականին և այսօր արդեն միավորում է Ասիայում, Աֆրիկայում, Եվրոպայում, Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում գտնվող 17 դպրոց ու քոլեջ, որտեղ ուսուցումը տարվում է աշխարհի լավագույն համալսարանների կողմից ճանաչված IB Diploma (միջազգային բակալավրիատ, մինչբուհական նախապատրաստություն) երկամյա ծրագրով: Այսօր արդեն UWC-ի ուսանողների 70%-ը կրթություն են ստանում ամբողջական կամ մասնակի դրամաշնորհներով: IB Diploma երկամյա ծրագրից բացի՝ UWC-ն անց է կացնում կարճատև դասընթացներ հակամարտությունների կառավարման և էկոլոգիական գրագիտության թեմաներով: Նման ծրագրեր առավել հաճախ անց են կացվում այն տարածաշրջաններում, որտեղ առավել զգալի է քաղաքական, տնտեսական, ազգային կամ էկոլոգիական լարվածությունը: UWC-ն ձգտում է իր ուսանողների մեջ արմատավորել սոցիալական պատասխանատվության զգացումը, ինչպես նաև ձևավորել շրջանավարտների միություն (համայնք), որը դավանում է խաղաղության, բարու և միջազգային փոխընբռնման արժեքներ: Այսօր արդեն տարբեր երկրներում այդպիսիք ավելի քան 60 000 են:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել մեզ հետ Ձեզ առավել հարմար տարբերակով

https://www.ru.uwc.org
http://www.am.uwc.org
http://ge.uwc.org

այլ ծրագրեր