2020թ. դեկտեմբերին «Աշխարհի դպրոցներ» բարեգործական հիմնադրամը և «Պոնիմայու» աջակցության կենտրոնը՝ «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ, սկսեցին իրականացնել անվճար հոգեբանական աջակցության սեանսներ՝ Հայաստանում պատերազմական գործողությունների հետևանքով տուժած ընտանիքների համար:
«Պոնիմայու» կենտրոնի հոգեբանները, ովքեր վարում էին սեանսները, ունեն էքստրեմալ իրավիճակներում աշխատանքի երկար տարիների փորձ: Նրանցից շատերը աշխատել են բնակչությանը հոգեբանական օգնություն տրամադրող մոսկովյան ծառայությունում և Արտակարգ իրավիճակների նախարարությունում:
Դեկտեմբերի 24-ին և 28-ին անցկացվեցին առաջին սեանսները՝ 4 խմբից բաղկացած մասնակիցների համար: Մասնակիցների կարծիքները բավականին դրական էին: Դիլիջանի համայնքային կենտրոնի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը ասում է. «Պոնիմայու» կենտրոնի մասնագետների ժամանակին և արդյունավետ աջակցության շնորհիվ գրեթե բոլոր մասնակիցների մոտ նկատվեց հոգեվիճակի կայունացում և տրամադրության բարելավում:
«Պոնիմայու» աջակցության կենտրոնը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Հայաստանում պատերազմական գործողությունների ընթացքում հարազատներին կորցրած անձանց այնքան ժամանակ, որքան նրանք կունենան օգնության կարիք:
«Աշխարհի դպրոցներ» բարեգործական հիմնադրամը և «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ը պլանավորում են 2021 թվականի հունվարի սկզբից շարունակել խմբերի հավաքագրումը:
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում «Պոնիմայու» աջակցության կենտրոնին՝ Հայաստանի բնակչությանը կենսական նշանակության անհատույց օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ին, որի աշխատակիցները օգնում են հավաքագրել և համակարգել մասնակիցների խմբերը, ապահովում են հետադարձ կապ, տրամադրում են սեանսների համար անհրաժեշտ տարածք:
Եթե դուք ցանկանում եք մասնակցել սեանսներին, կապվեք մեզ մեր գործընկեր «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ի հետ +37477725237 հեռախոսահամարով: