Վերադառնալ ծրագրեր

Դրամաշնորհների ծրագիր UWC Dilijan-ի շրջանավարտների համար

2016 թվականին Scholae Mundi հիմնադրամը մշակել է դրամաշնորհների տրամադրման ծրագիր UWC Dilijan-ի այն շրջանավարտների համար, որոնք ընդունվել են ԱՄՆ-ի սահմաններից դուրս գտնվող թոփ-10 համալսարաններ:

Ծրագիրը 100%-ով ֆինանսավորում է Scholae Mundi-ն:

Ծրագրի մասին

Scholae Mundi հիմնադրամը պատասխանատվություն է զգում UWC Dilijan-ի ուսանողների համար, որոնց ավելի քան 48%-ը քոլեջում կրթություն է ստանում ամբողջական կրթաթոշակով, և ձգտում է աջակցել նրանց ցանկությանը՝ ստանալ համաշխարհային մակարդակի լավագույն կրթություն: 
Խրախուսելու համար UWC Dilijan-ի շրջանավարտներին՝ շարունակել կրթությունը, և տալով նրանց հնարավորություն՝ ստանալ կրթություն միջազգային բուհերում, Scholae Mundi հիմնադրամը սահմանեց դրամաշնորհների ծրագիր ԱՄՆ սահմաններից դուրս գտնվող 10 լավագույն համալսարաններ ընդունվածների համար: Դրամաշնորհներն ընդգրկում են ուսանողների տարեկան ուսման վարձի մինչև 100%-ը՝ ըստ ուսանողների կարիքների: 
Ծրագրով նախատեսված է հինգ տարվա ընթացքում տրամադրել տարեկան հիսուն կրթաթոշակ:

Տասը լավագույն համալսարանները՝ ԱՄՆ սահմաններից դուրս*.

Եվրոպա

Ասիա

Հյուսիսային Ամերիկա

* Ըստ վարկանիշային արդյունքների վերլուծության՝ 2016 թվականի 10 լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունները ԱՄՆ-ի սահմաններից դուրս:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել մեզ հետ Ձեզ առավել հարմար տարբերակով

http://www.uwcdilijan.org/

welcome@uwcdilijan.org

այլ ծրագրեր