Վերադառնալ ծրագրեր
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

UWC Dilijan College-ի աջակցման ծրագիր

UWC Dilijan College-ը շահույթ չհետապնդող, միջազգային ուսումնական հաստատություն է՝ համաշխարհային ճանաչում ունեցող կրթական United World Colleges (UWC)-ի կազմում: Քոլեջը բարեգործներ Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի ու նրանց գործընկերների՝ մասնավոր անձանց եւ կազմակերպությունների համատեղ նախագիծն է, որն իրականացնում է IDeA հիմնադրամը: Դպրոցի կառավարումն իրականացվում է կառավարիչների և հոգաբարձուների խորհրդի կողմից, որի անդամներն իրենց պարտականությունները կատարում են անվարձահատույց: Դպրոցը գոյատևում է դոնորների նվիրատվությունների հաշվին: Նվիրատվություններն անհրաժեշտ են դպրոցի կամպուսի երկրորդ փուլի շինարարության և գործարկման ֆինանսավորման համար:

Ծրագրի մասին

Նախագծի մասին

UWC Dilijan College-ը միջազգային գիշերօթիկ քոլեջ է 16-ից 19 տարեկան պատանիների համատեղ ուսումնառության համար: Քոլեջի  պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2014 թվականի հոկտեմբերին: Այն ամբողջ աշխարհում միջազգային կրթական ցանցի 14-րդ քոլեջն է և առաջինը՝ Հարավային Կովկասում, Եվրոպայի և Ասիայի հանգույցում: Քոլեջը տեղակայված է Դիլիջան քաղաքում, Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքներից  գրեթե միևնույն հեռավորության վրա: Զբաղեցնում է ավելի քան 88 հա հողատարածք Դիլիջանի ազգային պարկի հարակից տարածքում: Ուսումնառությունը UWC Dilijan College-ում կատարվում է աշխարհի լավագույն համալսարանների կողմից ճանաչված IB Diploma (միջազգային բակալավրիատ) ծրագրով: Այս ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկը յուրաքանչյուր ուսանողի համար պարտադիր հանրօգուտ գործունեության իրականացումն է: Ուսանողներին տեղի համայնքի պահանջներն ու հնարավորությունները գնահատելու հնարավորություն է տրվում: Տվյալ պահին քոլեջում ուսանում է աշխարհի 72 երկրներից 198 ուսանող:

UWC Dilijan-ի կամպուսը

Դպրոցի մասնաշենքերը կառուցված են բրիտանական ճարտարապետական հայտնի Tim Flynn Architects բյուրոյի նախագծով՝ միջազգային բարձրագույն չափանիշներին համապատասխան: Բոլոր շինությունները ներդաշնակ են շրջապատող լանդշաֆտին:
Կամպուսը ներառում է հետևյալ շենքերն ու շինությունները.

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել մեզ հետ Ձեզ առավել հարմար տարբերակով

http://www.uwcdilijan.org/

welcome@uwcdilijan.org

այլ ծրագրեր