Վերադառնալ ծրագրեր
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Կրթաթոշակային ծրագիր «Երազանքից առավել» «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության գործընկերների կողմից

«Երազանքից առավել»-ը երիտասարդական կրթաթոշակային ծրագիր է՝ հիմնադրված «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին գործընկերների կողմից («Տրոյկա Դիալոգ»-ը «Խնայբանկ»-ի կազմ է մտել 2012 թվականին): Ծրագիրն իր առջև նպատակ է դրել ֆինանսապես աջակցել տաղանդավոր ուսանողներին, օգնել նրանց բացահայտել իրենց մասնագիտական ու ստեղծագործական ներուժը, գործնականում կիրառել ստացած գիտելիքները: Ծրագրի խնդիրներից է նաև պահպանել «Տրոյկա Դիալոգ»-ի մասնագիտական ժառանգությունը և կազմակերպել երկխոսություն ընկերության նախկին գործընկերների և ֆինանսական ու տնտեսական բուհերի տաղանդավոր ուսանողների միջև:

Ծրագրի մասին

 

«Երազանքից առավել» կրթաթոշակային ծրագրի փիլիսոփայության հիմքում «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության սկզբունքներն են: Ընկերությունը ռուսաստանյան ֆոնդային բորսայի պիոներն էր և 1990-2000 թվականների ընթացքում շատ հարցերում զարգացման ուղղություն թելադրողը: Իր գոյության առաջին իսկ օրերից ընկերությունը թելադրում էր մասնագիտական և էթիկական չափորոշիչներ Ռուսաստանում նոր-նոր ծնվող ֆինանսական ինդուստրիային: «Տրոյկա Դիալոգ»-ի կորպորատիվ միջավայրում աճել են ռուսաստանյան հայտնի շատ ֆինանսիստներ, որոնք այժմ ձգտում են փոխանցել իրենց փորձը և գիտելիքները երիտասարդ սերնդին: Ընկերությունում համագործակցային հազվագյուտ մթնոլորտ էր: Հնարավոր գործընկեր դառնալ կարող էր ցանկացած աշխատակից՝ անկախ զբաղեցրած պաշտոնից և տարիքից: Ընկերության առաջնահերթություններից մեկն էլ տաղանդավոր երիտասարդությանն աջակցելն էր:

Կրթաթոշակային «Երազանքից առավել» ծրագիրը բաց է Ռուսաստանի ֆինանսատնտեսական և մաթեմատիկական մասնագիտացված բուհերի երրորդ և բարձր կուրսերի ուսանողների համար (18-ից 25 տարեկան): Մասնակցությունն անվճար է:

Ծրագիրը բաղկացած է երեք փուլից: Առաջինն ընտրականն է, որն անց է կացվում հոկտեմբերից՝ դեկտեմբեր: Երկրորդ փուլը, որին մասնակցել թույլատրվում է մի քանի ընտրական մակարդակների եզրափակիչ փուլ անցածներին, «Երազանքից առավել» ձմեռային դպրոցն է: Այնտեղ դասավանդում են ճանաչված փորձագետներ ու ֆինանսական շուկայի առաջնակարգ մասնագետներ՝ բիզնեսի սեփականատերեր ու հայտնի ընկերությունների թոփ-մենեջերներ, հիմնականում՝ «Տրոյկա Դիալոգ» ընկերության երբեմնի գործընկերները: Երրորդ փուլը փորձաշրջանն է «Երազանքից առավել» կրթաթոշակային ծրագրի գործընկեր կազմակերպություններում: Համագործակցությունը Ռուսաստանի առաջատար ֆինանսական կազմակերպությունների հետ թույլ է տալիս ծրագրի առավել տաղանդավոր ու աչքի ընկնող մասնակիցներին անցնել փորձաշրջան ու բացել իրենց առաջ մասնագիտական առաջխաղացման հրապուրիչ հեռանկարները:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել մեզ հետ Ձեզ առավել հարմար տարբերակով

http://troikastudents.org

այլ ծրագրեր