Աշխարհի դպրոցներ» բարեգործական հիմնադրամը Ռուսաստանում հիմնադրվել է 2009 թ-ին: Այսօրվա դրությամբ հիմնադրամը գործընկերների հետ միասին հովանավորում է ռուսաստանյան և արտասահմանյան ուսանողների ուսումը United World Colleges միջազգային ցանցի քոլեջներում, այդ ցանցի հաստատության գործունեությունը Դիլիջանում և քոլեջի տաղանդավոր շրջանավարտների ուսումը տարբեր երկրների ուսումնական հաստատություններում:
«Աշխարհի դպրոցներ»-ը ֆինանսական մասնագիտություններ ստացող ռուսաստանյան ուսանողների համար իրականացնում է «Երազանքից բարձր» («Выше мечты» ) երիտասարդական կրթաթոշակային ծրագիրը: