Վերադառնալ ծրագրեր

Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակ

Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակն (գիտահետազոտական դրամաշնորհներ) օժանդակելու է սկսնակ գիտնականներին եւ հետազոտողներին՝ հատկապես պատմության եւ հասարակագիտության ոլորտի, որոնք փորձում են հետազոտել Հայաստանի XX դարի պատմության չուսումնասիրված դրվագները։

Ծրագրի մասին

Հնգամյա կրթաթոշակային նախագծի առաջին փուլում հատուկ ուշադրության են արժանանալու 35 տարին չբոլորած հայաստանաբնակ հայագետ գիտնականներն եւ հետազոտողները։ Երկրորդ եւ երրորդ փուլերում այն ընդլայնվելու է՝ ընդգրկելով գիտնական-հետազոտողների ամբողջ հայկական սփյուռքից եւ դրանից դուրս։ Տարեկան տրամադրվելու է երկու կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը 30,000 ԱՄՆ դոլար։

Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակը նպատակ ունի ամրապնդելու Հայաստանի եւ միջազգային գիտական կենտրոնների միջեւ կապերը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ հայագիտության ոլորտի մասնագետների աջակցությամբ՝ Scholae Mundi կրթական հարթակը որոշիչ դեր կունենա նախագծի իրականացման գործում։

Այս նախագիծն ստեղծվել է հայագիտության ոլորտի մասնագետների խորհրդատվությամբ՝ խթանելու գիտահետազոտական գործունեությունը Հայաստանում եւ հայկական թեմատիկայի ուսումնասիրությունը միջազգային ասպարեզում։ Ի թիվս այլոց, նախաձեռնության կողմից հարցի քննարկմանը մասնակցել են փորձագետներ՝ Օքսֆորդի համալասարանի արեւելագիտության ամբիոնի դասախոս եւ գիտաշխատող Հրաչ Չիլինգիրյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն եւ պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը եւ Երեւանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի վարիչ Լեւոն Չուգասզյանը։

Յուրաքանչյուր հայտ քննվելու է հինգ հոգուց բաղկացած միջազգային Ընտրող խորհրդի կողմից, որի կազմում ընդգրկված են հետեւյալ ականավոր գիտնականները.

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել մեզ հետ Ձեզ առավել հարմար տարբերակով

այլ ծրագրեր