Վերադառնալ ծրագրեր

Կրթաթոշակներ JUST DILIJAN IT! ամառային ծրագրին մասնակցելու համար

2018 թվականին «Scholae Mundi Armenia» հիմնադրամը հայտարարում է ամառային «JUST DILIJAN IT!»երկշաբաթյա կրթական ծրագրին մասնակցելու 10 կրթաթոշակների տրամադրման մասին։

Ծրագիրը հիմնված է կերպարվեստի եւ թատերական արվեստի, բնական գիտությունների, համակարգչային տեխնոլոգիաների, սպորտի եւ դիզայնի հեղինակային դասընթացների վրա:Փորձառու մասնագետների ղեկավարությամբ երեխաները իրենց համար կբացահայտեն հետաքրքիր կրթական ծրագրի, սպորտային միջոցառումների եւ հաղորդակցման բացառիկ միջազգային միջավայրի մի անմոռանալի համադրություն:

Ծրագրի մասին

Առավել մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.justdilijanit.org վեբկայք։

Անցկացման վայրը

UWC Dilijan College, Դիլիջան, Հայաստան 

2019 թ․ ծրագրի ժամկետները

հունիսի 7-20, 2019 թ․ (հիմնական լեզուն` ռուսերեն)․

Կրթաթոշակի համար դիմելու պայմանները

Հայտի լրացման կարգը եւ ընտրության գործընթացը.

  1. Անհրաժեշտ է լրացնել հայտի ձեւը (տեղադրել հայտի ձեւի ինտերնետային հղումը) եւ տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը մինչեւ 2018 թ մայիսի 20-ը. Հայտին անհրաժեշտ է կցել (վերբեռնել) անձնագրի/ նույնականացման քարտի պատճենը, վերջին ավարտված կիսամյակի գնահատականների տեղեկանքը դպրոցից։  Ընտրությունը հաջողությամբ անցնելու դեպքում մասնակցից նաեւ կպահանջվի ներկայացնել տեղեկություններ այն մասին, թե արդյոք նա ունի որեւէ առողջական խնդիր/ ալերգիկ ռեակցիա/ սննդի սահմանափակում:
  2. Հայտը լրացնելուց հետո թեկնածուներին կառաջարկվի պատասխանել տրամաբանական մտածողությունը եւ օտար լեզուների իմացությունը ստուգող թեստիհարցերին: Թեստն անցնելու համար կհատկացվի սահմանափակ ժամանակ։ Այն պետք է լրացնել ռուսերեն լեզվով։ 
  3. Մայիսի 25-ից հետո այն թեկնածուները, որոնք քննության արդյունքներով կզբաղեցնեն առաջին 50 տեղերը, կհրավիրվեն ավտոմատացված տեսահարցազրույցի (խնդրում ենք հավաստիանալ, որ ունեք կայուն եւ արագ ինտերնետային կապ ու վեբ-խցիկ): Այս փուլում հայտատուները առցանց (օնլայն) ռեժիմով պիտի մուտքագրեն իրենց պատասխանները համակարգի կողմից տրվող հարցերին. կգնահատեն թեկնածուի կարողությունը՝ հստակ ձեւակերպել իր մտքերը, նրա անմիջականությունը, ստեղծականությունը, ինչպես նաեւ առաջնորդության ներուժը:
  4. Տեսահարցազրույցի արդյունքում 10 լավագույն թեկնածուներին կտրվեն կրթաթոշակներ՝ մասնակցելու «JUST DILIJAN IT! 2018» ամառային ճամբարին։ Կրթաթոշակների տրամադրման մասին վերջնական հաստատումը բոլոր թեկնածուներին կուղարկվի հունիսի 1-ից ոչ ուշ:
  5. Անհրաժեշտ կլինի, որ կրթաթոշակ ստացած թեկնածուների ծնողները մինչեւ հունիսի  3-ը համաձայնագիր ստորագրեն «JUST DILIJAN IT!» ծրագրի հետ՝ մինչ այդ ներկայացնելով տեղեկություններ թեկնածուի առողջության մասին:

Յուրաքանչյուր թեկնածուի գնահատումն ու ընտրությունը կատարվելու են մի քանի քննողների (UWC շրջանավարտներ, փորձագետներ, ջոկատավարներ) կողմից։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել մեզ հետ Ձեզ առավել հարմար տարբերակով

+374 98 700 461

https://justdilijanit.org/

scholarship@scholae-mundi.org

այլ ծրագրեր