Վերադառնալ ծրագրեր

Դրամաշնորհ Aurora Humanitarian Initiative-ից և Near East Foundation-ից՝ UWC-ում ուսանելու համար

Մերձավոր Արեւելքի հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ Մերձավոր Արեւելքի երկրներում հակամարտություններից, տեղահանություններից եւ աղքատությունից տուժած պատանիների հատկացվելու է 100 կրթաթոշակ։

Ծրագրի մասին

Կրթաթոշակային ծրագիրը իրականացվում է 2015-2023թթ. (ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) եւ առաջարկում է կրթություն «Միավորված աշխարհի քոլեջներ» (UWC) միջազգային դպրոցների ցանցում, այդ թվում՝ Հայաստանում գործող UWC Dilijan քոլեջում, որն այժմ աշակերտներ ունի աշխարհի 82 երկրներից: Ծրագիրն ունի անհատական կրթաթոշակներ՝ Լամիյա Հաջի Բաշարի անվան՝ եզդի ուսանողների համար եւ Ամալ Քլունիի անվան, որը տրվում է աղջիկ ուսանողի Լիբանանից, ով ունի մեծ հետաքրքրություն մարդու իրավունքների բնագավառում, եւ Շառլ Ազնավուրի անվան ամենամյա կրթաթոշակ Ֆրանսիայից կամ ֆրանսախոս երկրի ուսանողի համար՝ սովորելու UWC Դիլիջան դպրոցում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել մեզ հետ Ձեզ առավել հարմար տարբերակով

այլ ծրագրեր