Վերադառնալ ծրագրեր

"Ավրորա" մարդասիրական նախաձեռնության դրամաշնորհները ՀԱՀ-ում ուսանելու համար

Scholae Mundi Armenia հիմնադրամի հետ համատեղ կրթաթոշակներ կհատկացվեն Սիրայի, Իրաքի, Իրանի, Լիբանանի, Հորդանանի, Եգիպտոսի, Վրաստանի եւ Ռուսաստանի ուսանողներին, որոնք ուսանելու են Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Ծրագրի մասին

Երախտագիտության կրթաթոշակների ընդհանուր ֆոնդը ավելի քան 1 միլիոն դոլար է։ Կրթաթոշակները նշված երկրների այն քաղաքացիների համար են, ովքեր ցանկանում են ձեռք բերել հետեւյալ մասնագիտությունները՝ բակալավրիատում՝ Համակարգչային գիտություն, Ճարտարագիտություն եւ Տվյալների գիտություն, եւ մագիստրատուրայում՝ Արդյունաբերական ճարտարագիտություն եւ համակարգերի կառավարում, Համակարգչի եւ տեղեկույթի գիտություն, Տնտեսագիտություն, Ռազմավարական կառավարում, Քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ, եւ Անգլերենը՝ որպես օտար լեզվի դասավանդում: Ուսանողները կրթաթոշակ կստանան իրենց ուսումնառության ողջ ընթացքում, եթե ունենան ակադեմիական բարձր առաջադիմություն: Կրթաթոշակը նախատեսված է ուսման վարձը, ճանապարհածախսը եւ կեցության ծախսերը հոգալու համար: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ «Scholae Mundi Armenia» հիմնադրամը նպատակ ունեն կրթաթոշակը տրամադրել մինչեւ 2023թ.:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել մեզ հետ Ձեզ առավել հարմար տարբերակով

այլ ծրագրեր