Հիմնադրամի մասին

«Աշխարհի դպրոցներ» Հայաստան բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 2015 թ-ին: Այսօրվա դրությամբ հիմնադրամը գործընկերների հետ միասին հովանավորում էՀայաստանի և այլ երկրների քաղաքացիների ուսումը United World Colleges միջազգային ցանցի քոլեջներում, այդ ցանցի հաստատության գործունեությունը Դիլիջանում և քոլեջիտաղանդավոր շրջանավարտների ուսումը տարբեր երկրների ուսումնական հաստատություններում:

«Աշխարհի դպրոցներ Հայաստան»-ը սատարում է Դիլիջանում ստեղծագործական մթնոլորտի ստեղծմանը, որպեսզի ի շահ բնակիչների քաղաքում իրականացվեն զանազանհասարակական նախագծեր։

Յուրաքանչյուր ամառ հիմնադրամը UWC Dilijan քոլեջի տարածքում կազմակերպքում է JUST DILIJAN IT! Միջազգային կրթական ծրագրերը՝ նախատեսված երեխաների և նրանցծնողների համար։

Հիմնադիրներ

Փոփոխվող աշխարհում կրթության խնդիրն է ապահովել բազմակողմանի զարգացած ՝ միևնույն ժամանակ օգնել նրան ընտրել սեփական ուղին
Վերոնիկա Զոնաբենդ
Հիմնադիրը
Ռուբեն Վարդանյան
Հիմնադիրը

Հիմնադրամի նպատակները

Scholae Mundi հիմքը

գիտելիքներ ստանալու և սովորողների հմտությունների զարգացման համար պայմանների ստեղծում՝ խարսխված համամարդկային արժեքներին համապատասխան բարոյաէթիկական որակների վրա, որոնցով ուսանողները կառաջնորդվեն իրենց ողջ կյանքի ընթացքում,
գործընկերների հետ համատեղ տարբեր նոր կրթական հարթակների ստեղծում,
ստեղծագործական և ընկերական մթնոլորտի ձևավորում՝ երիտասարդության կողմից նոր գաղափարների ու նախագծերի առաջադրման համար, ինչպես նաև՝ աջակցություն դրանց իրագործմանը: